Այսօր: Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2025,Հուլիս 24 - Օգոստոս 22
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2025,Հուլիս 23 - Օգոստոս 22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ
2018,Հուլիս 3 - 2035,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.07.25 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆ
Վայք համայնքի հարգելի երիտասարդներ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները:Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարները իրագործելու համար:Դասընթացները ... Մանրամասն
23.07.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Վայք համայնքի հարգելի բնակիչներ   Տեղեկացնում ենք, որ Վայք համայնքում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի առաջարկների ընդունման փուլը:Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Վայք քաղաքի և 15 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրային առաջարկները կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում։ Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանվել է առավելագույն սահմանաչափ՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:Առաջարկներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 18-ը՝ ժամը 16:00-ն:Ակնկալում ենք Ձեր ... Մանրամասն
20.07.25 ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳևՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ ԱՅՑԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել են Վայք համայնք՝  տեղում ծանոթանալու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։  Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ Վայք  համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ պատվիրակությանը ներկայացվել է  շուրջ 10 կմ ճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, որոնք իրականացվում են պետական ֆինանսավորմամբ։ Հաջորդը Մարտիրոս բնակավայրն էր, որտեղ կառուցվում է նոր դպրոց՝ նախատեսված 144 աշակերտի համար։ Ծրագրված շինարարությունը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ դպրոցի շահագործումը նախատեսվում է 2 տարվա ընթացքում։ Հաջորդ ... Մանրամասն
18.07.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՍԵՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
 Այսօր համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում էր սահմանամերձ Սերս բնակավայրում։
Համայնքի ղեկավարը հանդիպել է գյուղի բնակիչների հետ և քննարկել ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիրները։
Նախատեսվում է վերանորոգել ոռոգման ջրի ցանցը, ինչպես նաև կառուցել կապտաժներ խմելու ջրագծերի համար։
18.07.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԻՐՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
 Մարտիրոս բնակավայրը ևս մշտապես գտնվում է համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում։
Երկար տարիներ՝ կառուցման օրից գյուղի խմելու ջիր ավազանը գտնվում էր կիսաքանդ, քայքայված վիճակում։
 Այսօր ավարտվեցին նոր, հիմնանորոգված խմելու ջրի ավազանի հիմնանորոգման աշխատանքները։
Ավազանը կառուցվել է Մ․ Մաթևոսյանի նախաձեռնությամբ՝ իր անձնական միջոցներով։
18.07.25 ՍԵՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 Ավարտվեցին Սերս բնակավայրի 6 և 8–րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագիրը իրականացվում է Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Վայքի համայնքապետարանի հետ համատեղ։
17.07.25 ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ✅ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության հարցաշար։✅Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման կարիքների վերաբերյալ։ ✅Հարցաշարը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ նախարարության սպորտի քաղաքականության վարչության հետ համագործակցությամբ։Հարցմանը մասնակցելու ... Մանրամասն
17.07.25 ՍԵՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 Ավարտվեցին Սերս բնակավայրի 6 և 8–րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագիրը իրականացվում է Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Վայքի համայնքապետարանի հետ համատեղ։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner