12.08.22
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Վայք համայնքի սիրելի՛ երիտասարդներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքների իրականացնողը: Երիտասարդությունը յուրաքանչյուր անձի կյանքի լավագույն ժամանակաշրջանն է, երիտասարդությունն ուժ է, կորով, հաջողություն, նպատակասլացություն, ինչու չէ նաև խենթություն և երազանքներին հասնելու անհագ մղում: Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու Ձեր հաջողությունների և ձեռքբերումների հիմնական երաշխավորը: Հարգանքով ՝
|
|
25.07.22
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ ՎԱՅՔՈՒՄ
|
Հուլիսի 24-ին Վայքի Մշակույթի տան դիմացի այգում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնին նվիրված համայնքային միջոցառումը։ Թե երեխաները, թե մեծերը , համայնքի ղեկավարը, ավագանու անդամները երաժշտության , լողավազանի շատրվանների ներքո ուրախ և հետաքրքիր օր անցկացրեցին։ Վայք քաղաքի տարածքով ողջ օրը շրջում էին ջրցան մեքենաները՝ անմոռաց զգացողություներ պարգևելով համայնքի երեխաներին։
|
|
21.07.22
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԱՐՀԱՆՎԱԾ, ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
|
Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալությունը (ACTED), «Մարդը կարիքի մեջ», «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ու «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ և Եվրոպական միության հումանիտար աջակցությամբ, իրականացնում է «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիրը»։ REACT-ը Հայաստանի մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին և պատերազմի արդյունքում տուժած տեղացի բնակչությանը, Վայքի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ՝ ծրագրի շրջանակում ACTED-ը նվեր քարտերի տեսքով (voucher) դրամական աջակցություն է տրամադրել ...
Մանրամասն |
|
19.07.22
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ
|
«Մեկ գյուղ մեկ ընտանիք» ծրագրի շրջանակներում և բարեգործ Ստելլա Սարուխանյանի անմիջական աջակցությամբ, Վայք համայնքի սահմանամերձ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ բնակավայրերի 50 ընտանիքների տրամադրվել են գյուղատնտեսական գործիքներ, սերմեր և այլ պարագաներ։ Նոր Ազնաբերդ բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում, Վայք համայնքի ղեկավարի օգնական Վահե Թադևոսյանը համայքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի անունից շնորհակալագիր հանձնեց Ստելլա Սարուխանյանին՝ ազգանվեր աշխատանքի, և մշտապես Հայաստանի տարբեր ծայրերում գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար:
|
|
12.07.22
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ Վայք քաղաքում բացվել է Անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը, որը հագեցած է ախտորոշիչ նոր սարքավորումներով և գործիքներով: Բաժանմունքում առկա է 5 մահճակալ, որը այս պահին բավարար է ամբողջ համայնքը սպասարկելու համար։ Բացմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Վայքի փոխհամայնքապետ Հայկ Ավագյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովը։
|
|
07.07.22
ՆՈՐ ՋՐԱԳԻԾ
|
Օրերս շահագործման է հանձնվել 2021 թ–ի սուբվենցիոն ծրագրով կառուցվող Զառիթափ և Խնձորուտ բնակավայրերի հիմնանորոգված ջրագիծը։
|
|
06.07.22
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ՎԱՅՔ ՔԱՂԱՔ
|
«Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության և դիմակայունության ամրապնդում» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում Վայք քաղաքում տեղի է ունեցել ամփոփիչ միջոցառում, որին ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ տիկին Նատիա Նածվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ տիկին Քրիսթին Վայգանդը, բարձրաստիճան այլ հյուրեր։ Ծրագրի շրջանակներում հյուրերը Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանի և Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելեցին Վայքի ...
Մանրամասն |
|
05.07.22
ՔԱՅԼԵՐԹ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հուլիսի 5–ին՝ ՀՀ պետական խորհրդանիշների տոնի արթիվ, տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակ հիմնադրամի քայլերթը, որին մասնակցում էին նաև Վայքի Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնի սաները՝ տնօրեն Արմինե Սաֆարյանի գլխավորությամբ։ Երեխաներին ուղեկցում էին նաև Վայքի փոխհամայնքապետ Սարո Հովսեփյանը, Վայք համայնքի սպորտի և մշակույթի հարցերով կազմակերպիչ Լևոն Բադալյանը և աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը։Քայլերթի ոգևորող մթնոլորտը և շուրջբոլորը ծածանվող եռագույնը զարդարել էին Հանրապետության հրապարակը՝ հպարտության զգացողություն, հայրենասիրական ոգի և պայքարելու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 |