Այսօր: Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.02.17 ՏՐՆԴԵԶԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
      Այսօր Տյառնընդառաջն է՝ քրիստոնեական տոն, որը հայ հասարակությունը տոնում է մեծ շուքով: Գեղեցիկ և ուրախ տոն է, որն ունի խորհուրդ:  Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: Այդ տոնին մեծ մասնակցություն ունեն նաև երեխաները: Տոնին անմասն չմնացին նաև Վայքի թիվ 3 մանկապարտեզի սաները: Մանկապարտեզում եռուզեռ էր: Երեխաները մեծ խանդավառությամբ տոնում էին Տյառնընդառաջը կամ Տրնդեզը: Մանկապարտեզի բակում խարույկի շուրջը հավաքված երեխաները տեղեկություն ստացան տոնի խորհրդի մասին, երգեցին, արտասանեցին, ցատկեցին կրակի վրայից  մաղթելով՝<<Քո կարմրությունը ինձ լինի ,իմ դեղնությունը՝ քեզ>> : Պատրաստված աղանձից մի բուռ ցանեցին շուրջը՝ երկնքի հավքերին, ... Մանրամասն
09.02.17 ՍԵՄԻՆԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ս/թ. Փետրվարի 9-ին Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինար խորհրդակցություն , որը իրականացնում էր <<Ռազմավարական զարգացման գործակալություն >> ՀԿ-ն , որի ներկայացուցիչներն էին Լուսինե Սիմոնյանը և Հայկ Սահակյանը : Սեմինար խորհրդակցությանը մասնակցում էին Վայք համայնքի վարչական շրջանների ղեկավարներ , անասնաբուժներ, ֆերմերներ, մարզպետարանի ներկայացուցիչներ: Ներկա էին նաև ավագանու անդամները և Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը: ՀԿ-ն ներկայումս իրականացնում է << Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում >> ծրագիրը, որի նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների ... Մանրամասն
30.01.17 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՈՒՄ
     2017թ-ի հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը մեծ շուքով նշվեց նաև Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կողմից կազմակերպված զորահանդեսով: Զորահանդեսին ներկա էին  զորամասի հրամանատարությունը, Վայք քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները՝ ի դեմս քաղաքապետ Թարո Ավետյանի, Վայքի Երկրապահ կամավորական միության անդամները, Արցախյան պատերազմի վետերանները, Վայոց Ձոր մարզի մի շարք դպրոցների տնօրեններ և դպրոցականներ, ինչպես նաև Վայք քաղաքի բնակիչները: Ուղիղ ժամը 11:00-ին զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Տ. Մխիթարյանը զեկուցեց զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանին՝ ... Մանրամասն
25.01.17 ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ 7-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
     Ս/թ Հունվարի  8-ից 16ը  Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի  7-րդ հուշամրցաշարը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում էին մոտ  650  երեխա հանրապետության տարբեր քաղաքներից ու մարզերից : Հուշամրցաշարին մասնակցեցին ու գոհացուցիչ արդյունքներ ունեցան նաև շախմատի ակադեմիայի Վայքի մասնաճյուղի (մարզիչ Նաիրի Հունանյան) ներքոհիշյալ շախմատիստները ՝
  1. Աբգարյան Վահան      9տ.
  2. Նիկոլայան Էդմոն       9տ.
  3. Բաբայան Վիկտորիա 9տ.
  4. Ասրյան Գոռ                  ... Մանրամասն
23.12.16 ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 Ս/թ դեկտեմբերի 23-ին Զեդեա գյուղի հիմնական դպրոցում  տեղի ունեցավ  տոնական միջոցառում նվիրված նոր տարվան:Գյուղի երեխաները  Ձմեռ պապի կողմից ստացան նվերներ: Հնչեցին բարեմաղթանքներ և շնորհավորանքներ:

11.11.16 ՀԿՏՀ-ով ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Ս/թ նոյեմբերի 8-ից 11-ը Վայքի քաղաքապետարանում անցկացվեցին ՙԿենտրոնացված Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգի գործարկման համար ապարատային և ծրագրային ապահովման տեղադրում,ցանցային համակարգի ստեղծում,մասնագետների ուսուցում,ստանդարտ ծառայությունների ընթացակարգերի մշակում՚ նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող ուսուցման դասընթացներ:Դասընթացը վարեցին ՏՀԶՎԿ մասնագետներ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Մխիթարյանը:Դասընթացին մասնակցեցին Վայք համայնքի վարչական շրջանների օպերատորները:

18.10.16 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Ս/թ. հոկտեմբերի 18-ին Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Թ. Ավետյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա.Գիլոյանը,Վայոց Ձորի մարզպետ Հ.Սարգսյանը,Վայոց Ձորի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ն.Սիմոնյանը:Նիստը արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Գ.Մուշկամբարյանը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով նիստը բացեց համայնքի ղեկավար Թ.Ավետյանը,այնուհետև ներկայացրեց թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 07/10/2016 թ-ի թիվ 89-Ա որոշումը՝ Վայք քաղաքի ղեկավար ... Մանրամասն
17.10.16 ՎԱՅՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ ARMTAB ՊԼԱՆՇԵՏՆԵՐ

Վայոց ձորի մարզում մեկնարկել է ՀՀ ԿԳՆ նախաձեռնած պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում մարզի բոլոր դպրոցների,այդ թվում և Վայքի հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտներին են բաժանվել ԱՐՄԹԱԲ պլանշետները՝ համապատասխան կրթական բովանդակությամբ:Ծրագիրը կտևի 4 տարի և հնարավորություն կտա դասապրոցեսը դարձնել առավել ինտերակտիվ և հետաքրքիր: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվի նորարարության հետագա ճակատագիրը:

1 2 3 4 5 6 7


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18

(098) 992894

vayktown@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Այցելությունների քանակը 08.11.2016-ից Այցելությունների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner