Հայտարարությունների քանակը`
70
|
|
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՎԱՔ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Վայք համայնքի հարգելի՛ երիտասարդներ
Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 20-ից 22-ը Եղեգիս համայնքում գտնվող «Սիրանույշ» ճամբարում տեղի կունենա հավաք՝ «Երիտասարդական համախմբում» խորագրով։
Ծրագիրն իրականացվում է Վայոց ձորի թեմի և Սյունիք-Զարգացում ՀԿ-ի կողմից։
Նախաձեռնության նպատակը երիտասարդների շրջանում արտակարգ իրավիճակների, ռազմարվեստի, առաջին բուժօգնության, ֆիզիկական պատրաստվածության, կրթական հնարավորությունների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների փոխանցումն է։
Հավաքների օրակարգի բաղկացուցիչ մասերն են՝
 Զինվորական գրագիտության տեսական և գործնական պարապմունքներ
 Արտակարգ իրավիճակներում արագ և օպերատիվ արձագանքման անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների դասընթացներ
 Առաջին բուժօգնության գործնական և տեսական սեմինարներ
 ՈՄԱ դասընթացներ
 Կրթական ծրագրերի և երիտասարդական այլ հնարավորությունների (միջազգային փոխանակման այցեր, դասընթացներ, ուսուցումներ) ծանոթական հանդիպումներ
 Արշավներ, ինտելեկտուալ և սպորտային մրցումներ, մշակութային միջոցառումներ։
Հավաքների ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեն իրենց հուզող հարցերի շուրջ քննարկումներ ծավալել մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևորականների, կրթական և մշակութային գործիչների, Սփյուռքից համագործակից անհատների հետ:
Հավաքները շարունակական են, և նույն համայնքի երիտասարդները հնարավորություն կունենան ճամբարին մասնակցել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ։
 Այս անգամ հավաքին կարող են մասնակցել  Վայք  համայնքի 18-30 տարեկան երիտասարդները։ Ճամբարին մասնակցությունն անվճար է։ Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել shorturl.at/gDEWY հղումով և լրացնել անհրաժեշտ ինֆորմացիան։ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
 093992295
|
| | |
|
|
|
ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
06/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի մայիսի 16–ին՝ ժ 11։00–ին,Վայք քաղաքի Շահումյան 18 հասցեում՝ քաղաքապետարանի շենքում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության ենթածրագրի ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Ենթածրագրի ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված հասցեին:
Հեռ՝ 094 735083
Էլ. Հասցե՝ vayktown@mail.ru
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԿՈՆՖԵՐԱՆՍ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ուրախ ենք տեղեկացնել, որ շատ շուտով TCF-ն ուղևորվելու է հրաշագեղ Եղեգնաձոր՝ անցկացնելու « #FORMULA YEGHEGNADZOR» կոնֆերանսը։
Շարունակելով համայնքներին ու հանրությանը ծառայելու, փոխօգնության ու համագործակցության նախաձեռնությունը, որը սկիզբ է առել գերհաջողված FORMULA GORIS-ով, այս անգամ որոշել ենք միջոցառումն անցկացնել Վայոց ձորցիների հետ։
Կոնֆերանսը միտված է ուժեղացնել Վայոց ձորի մարզի ու հարակից տարածաշրջանների պատանիներին ու երիտասարդներին Թվային Մարքեթինգի, Դիզայնի, Բիզնեսի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդի մասնագիտությունների և մասնագիտացումների մասին գիտելիքով ու գործիքակազմով։
Ցույց տալ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան նրանց կառուցել համաշխարհային ընկերություններ կամ ձեռք բերել արդի մասնագիտություններ՝ գտնվելով իրենց իսկ քաղաքներում ու գյուղերում։
Կիսվել մասնակիցների հետ փորձով, գիտելիքով և մոտիվացնել նրանց կրկնել մեր ու մեր գործընկերների հաջողության պատմությունները՝ բազմապատկելով այդ փորձը։
Ստեղծի՛ր Քո բանաձևը թվային աշխարհում։ 
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ս/թ ապրիլի 30-ին, Վայք համայնքի բոլոր բնակավայրերում տեղի կունենա համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակի շրջանակներում կարգի կբերվեն հանրային նշանակության կառույցները, ճանապարհներն ու բակերը, պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ: Շաբաթօրյակին կմասնակցեն համայնքապետարանի, վարչական բնակավայրերի աշխատակազմեր, կրթական, պետական և մասնավոր կառույցի աշխատակիցներ։
Սիրով բոլորին հրավիրում ենք մասնակցելու համապետական շաբաթօրյակ-ծառատունկին։
|
| | |
|
|
|
ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 14:00-ին, քաղաք Վայք Շահումյան 18 հասցեում /քաղաքապետարանի շենքում/, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Եթե ունեք գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ցանկանում եք ձեր գաղափարները ներկայացնել ծրագրի Նախաձեռնող խմբին, խնդրում ենք ներկա գտնվել Գաղափարների ընտության ժողովին և ներկայացնել ձեր տեսակետը: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. 094 735083
Էլ. հասցե. vayktown@mail.ru
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՓԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2022թ. ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին Վայք խոշորացված համայնքի Զեդեա բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսումներ ՀՀ Վայոց ձորի Զեդեա և Ազատեկ բնակավայրերի վարչական տարածքների վարչական սահմաններում գտնվող <<Հովվասար>> կոչվող տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման նպատակով։
Կից ներկայացվում է քարտեզ — 1 թերթ
Տեղեկանք ՀՀ երկրաբանական ֆոնդից — 1 թերթ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՓԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ՝
Մեր համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է Նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ խնդրում ենք դիմել համայնքապետարան:
Հեռ. 094-73-50-83
Էլ. Հասցե vayktown@mail.ru
https://www.facebook.com/100051857356031/videos/280480823690494/
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՓԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային, մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 11-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում /ք. Վայք, Շահումյան 18/.
Աճուրդ
✅ լոտ 1. . ծածկագիր 10-043-0122-0040, հասցե` Վայք համայնք, գ, Փոռ, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողամասի չափը`2.74421 հա արոտավայր, մեկնարկային գինը` 180000դրամ :Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 13082021-10-0008: ✅ լոտ 2 . ծածկագիր 10-005-0162-0013, 10-005-0112-0110, 10-005-0112-0112, 10-005-0112-0111, հասցե` Վայք համայնք, գ, Ազատեկ, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողամասի չափը`0.02002 արոտավայր, 0,15995 հա արոտավայր, 1.14438 հա վարելահող, արոտ և 1.55685 հա արոտավայր, մեկնարկային գինը` 900000 /17000դրամ, 13000դրամ, 770000դրամ և 100000դրամ:Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայականներ 06042021-10-0007, 03082021-10-0009, 19082021-10-0009 և 05082021-10-0012: ✅ լոտ 3, ծածկագիր 10-003-0004-0104, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Արշ. Մելիքյան փ. 22/1, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատում, հողամասի չափը` 0.05441հա, մեկնարկային գինը` 1025000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 18082021-10-0008: ✅ լոտ 4, ծածկագիր 10-003-0004-0382, հասցեն` Վայք համայնք, ք. Վայք, Արշ. Մելիքյան փ. 9, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատում, հողամասի չափը` 0.02872հա, մեկնարկային գինը` 540000դրամ: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: Սեփականության իրավունքի գրանցման վկայական 18082021-10-0007:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիրը և անձնագիր /իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը/: Աճուրդի անցկացման օրը մասնակիցը վճարում է նախավճար` մեկնարկային գնի 50%-ի չափով:Աճուրդում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկողը:Աճուրդի քայլի չափը ոչ պակաս քան մեկնարկային գնի 5 %:Հայտերի ընդունումը և գրանցումը դադարում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վայքի համայնքապետարան կամ զանգահարել 098 77 22 91:
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԱՐՓԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/08/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/08/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի, Վայք խոշորացված համայնքի Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Էտ Սոլար>> ՍՊ ընկերության, Վայք համայնքի, Ազատեկ գյուղի 33-րդ փողոց, 1/1 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկում / 2-րդ փուլ/ :
|
| | |
|
|
|
Ուշադրություն... կայքի այցելուներին...
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՏՀԶՎԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/06/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/06/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.
- Դիմել համայնքապետարան․ դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։
- Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ընդունելու, մերժելու, հերթը հասնելու մասին և այլն։
- Ստանալ տեղեկատվություն համայնքում գործող համայնքային կազմակերպությունների վերաբերյալ:
- Ստանալ մանրամասն տեղեկատվություն համայնքային սեփականության գույքի (հողեր, շենքեր-շինություններ, մեքենա-մեխանիզմների) և դրանց կառավարման գործընթացների վերաբերյալ։
- Ստանալ վարձակալված համայնքային գույքի համար տեղեկանք կատարվելիք վճարումների ժամանակացույցի, ինչպես նաև հաշվարկված վարձավճարների (ներառյալ տույժերը) վերաբերյալ։
- Գրանցել տարատեսակ խնդիրներ՝ արձանագրված համայնքնում, բնակավայրում, փողոցում, թաղամասում, շենքում, բակում և այլն։ Հետևել խնդրի լուծման ընթացքին, արձագանքել տրված լուծումներին, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ծանոթանալ տեղական տուրքերի դրույքաչափերին։ Կատարել տարատեսակ թույլտվությունների ստացման համար տեղական տուրքերի չափերի հաշվարկ։
- Մասնակցել հարցումների և հանրային քննարկումների: Քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքների բյուջեների պլանային ցուցանիշներին (մուտքեր, ելքեր), կատարողականներին (եկամուտների, ծախսերի) և հաշվետվություններին։
- Ծանոթանալ ՏԻՄ-երիկողմից տրամադրվող 60-ից ավել վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերին, ստանալ դիմելու ձևաթղթերը, առցանց եղանակով դիմել որոշ ծառայությունների համար։
- Մասնակցել համայնքի զարգացման ծրագրերին (այդ թվում համայնքների մասնակցային բյուջետավորման գործընթացին)` ներկայացնելով առաջարկներ, քվեարկելով ներկայացված առաջարկների համար, գրանցելով մեկնաբանություններ և կարծիքներ այս կամ այն առաջարկի վերաբերյալ։
- Ծանոթանալ համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններին։ Ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ թողնել մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքային բյուջեի միջոցով կատարվող գնումների փաստաթղթերին։
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, հայտարարություններին և իրադարձություններին (այդ թվում ավագանու նիստերին, հանրային քնննարկումներին և այլն)։
- Օգտվել կայքերում առկա և հանրային նշանակություն ունեցող տարբեր տեղեկատվական ռեսուրսներից։
|
| | |
|
|
1 2 3 4 5 |
|