Ուրախ ենք տեղեկացնել, որ շատ շուտով TCF-ն ուղևորվելու է հրաշագեղ Եղեգնաձոր՝ անցկացնելու «
#FORMULA YEGHEGNADZOR» կոնֆերանսը։
Շարունակելով համայնքներին ու հանրությանը ծառայելու, փոխօգնության ու համագործակցության նախաձեռնությունը, որը սկիզբ է առել գերհաջողված FORMULA GORIS-ով, այս անգամ որոշել ենք միջոցառումն անցկացնել Վայոց ձորցիների հետ։
Կոնֆերանսը միտված է ուժեղացնել Վայոց ձորի մարզի ու հարակից տարածաշրջանների պատանիներին ու երիտասարդներին Թվային Մարքեթինգի, Դիզայնի, Բիզնեսի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների արդի մասնագիտությունների և մասնագիտացումների մասին գիտելիքով ու գործիքակազմով։
Ցույց տալ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան նրանց կառուցել համաշխարհային ընկերություններ կամ ձեռք բերել արդի մասնագիտություններ՝ գտնվելով իրենց իսկ քաղաքներում ու գյուղերում։
Կիսվել մասնակիցների հետ փորձով, գիտելիքով և մոտիվացնել նրանց կրկնել մեր ու մեր գործընկերների հաջողության պատմությունները՝ բազմապատկելով այդ փորձը։
Ստեղծի՛ր Քո բանաձևը թվային աշխարհում։
