Այսօր: Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագրեր N 1
 
ԱնվանումՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
Նպատակ

 

ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է, այն փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-երի ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։[1]

Վայք համայնքի ՏԱՊ-ը մշակվել է հետևյալ հիմնական նպատակներով՝

Ø  համակարգելու ՏԻՄ-երի տվյալ տարվա անելիքները, 

Ø  սահմանելու սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատելու համայնքի ներքին ռեսուրսները, հաշվառելու համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկելու համախառն ռեսուրսները և բացահայտելու պակասուրդը (դեֆիցիտը),

Ø  համախմբելու համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ,

Ø  շաղկապելու նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի «Տրամաբանական հենքը»,

Ø  որոշակիացնելու նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները, մշակելու տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման ՄԳՊ-ը։

Վայք համայնքի 2018թ. տարեկան աշխատանքային պլանը բաղկացած է 5 բաժիններից.

1-ին բաժնում  սահմանվում է համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները։

2-րդ բաժնում ներկայացվում է համայնքի 2018 թվականի ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը (ըստ ոլորտների)։

3-րդ բաժնում ներկայացվում է համայնքային գույքի կառավարման 2018 թվականի ծրագիրը։

4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը։

5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը։



[1] «Մեթոդական ուղեցույց համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման», ԳՄՀԸ, ՀՖՄ, 2017

 

Ժամանակահատված08/02/2018 - 31/12/2018
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(250.69 Կբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner