Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Մխիթար Գևորգյանի դիմումը՝ հողամասից կամովին հրաժարվելու մասին (մտից՝ Գ-56),
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Իսրայել Օրու փողոց 7 հասցեում գտնվող քաղաքացի Մխիթար Գևորգի Գևորգյանին օրինական հատկացված 10-003-0002-0078 կադաստրային ծածկագրով 0,08 հա հողատարածքին կից ավել օգտագործվող 0,0361 հա հողատարածքը հետ վերցնել և ճանաչել համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: