Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ (մտից Ն-18)
1.Վայք համայնքի բնակիչ Կամո Արամայիսի Նիկոլայանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով պատկանող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,0021 հա մակերեսով, 10-003-0010-0043 կադաստրային ծածկագրով շինությունը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճուղի, 6/15 ավտոտնակ և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 2171509):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: