Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,
1. Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային (պետական) սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝ Մխիթար Մաթևոսյան / համայնքի ղեկավար /
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Հայկ Ավագյան / համայնքի ղեկավարի առաջին տեղակալ /
Հանձնաժողովի քարտուղար՝ Անուշ Նիկոլայի Ղազարյան / աշխատակազմի քարտուղար /
Անդամներ ՝
Սամվել Իխտիարյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ /
Ռոման Մկրտչյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ /
Շմավոն Ազատյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /
Գարիկ Գևորգյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ /
Վարդան Կոստանյան / Վայք համայնքի ավագանու անդամ /
Հրաչիկ Մանուչարյան /Վայք համայնքի ավագանու անդամ /:
2.Հանձնաժողովի աճուրդավար նշանակել հաձնաժողովի նախագահ Մխիթար Մաթևոսյանին, արձանագրող՝ աշխատակազմի քարտուղար Անուշ Ղազարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: