Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հունվարի 19-ի N 03-Ն հրամանը․
1․ Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի՝ «Վայքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու և Վայք համայնքի ղեկավարի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 310-Լ որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: