Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 06.12.2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» որոշմամբ, հիմք ընդունելով Վայք համայնքի տարածքում բնակարանային պայմանների ուսումնասիրման հանձնաժողովի 17-ը հունիսի 2024թ-ի. արձանագրությունը, և Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Կոստանյանի մոր՝ Մարինե Սուրիկի Նիկողոսյանի դիմումը,
1.Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ Մարինե Սուրիկի Նիկողոսյանին ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: