Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 11-ի N 3 արձանագրությունը,
- Հաստատել հասարակական կառուցապատման նպատակով 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փ. 2/32 հասցեում գտնվող 10-003-0010-0129 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,00057 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 8-ի N 1 արձանագրությունը` N 5 լոտով աճուրդի հանված 10-003-0010-0129 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը 10 700 (տասը հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Լյովա Վարազդատի Պետրոսյանին:
-
Լյովա Վարազդատի Պետրոսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|