Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 

1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 14-ի թվով 2-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը ևս մեկ անգամ քննարկելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
3.Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2 շենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի տան շենքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
4.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
6.Վայք համայնքի Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 0.17602 հա մակերեսով համայնքային սեփականության հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
8.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
9. Վայք համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին/զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
10.Վայք համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner