|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունիսի 2024 թվականի N 168-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԵԴԵԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-023-0001-0041 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 11-ի N 3 արձանագրությունը,
- Հաստատել այլ նպատակով 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Վայք համայնքի Զեդեա բնակավայրի 3-րդ փողոց, 2-րդ փակուղի 10 հասցեում գտնվող 10-023-0001-0041 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,03 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 8-ի N 1 արձանագրությունը` N 9 լոտով աճուրդի հանված 10-023-0001-0041 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր) հողամասը 45 000 (քառասունհինգ հազար ) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Լուսիկ Ավետիկի Խուրշուդյանին:
-
Լուսիկ Ավետիկի Խուրշուդյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|