Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԻՐԱԲ ԲԱՅԱԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,40627 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վիրաբ Բայաթյանի  դիմումը և «Ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանց պատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների  օտարման կամ անվտանգության , ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքը և չի առաջացնում սերվիտուտ, և հիմք ընդունելով Վիրաբ Բայաթյանի  դիմումը՝ հողամասից կամովին հրաժարվելու մասին (մտից՝ Բ-38, 06.11.2024թ),

1.Ճանաչել Վայք համայնքի բնակիչ Վիրաբ Գիգոլի Բայաթյանի  /ծնված՝ 28.02.1954թ/ սեփականության իրավունքը ըստ քարտեզագրման արդյունքների 0.0935 հա ընդհանուր մակերեսով ավել օգտագործվող, Զառիթափ բնակավայրում գտնվող, 10-022-0099-0006 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ:
2.Վայք համայնքի Ղառիթափ բնակավայրի 8-րդ փողոց, 11 հասցեում գտնվող քաղաքացի Վիրաբ Գիգոլի Բայաթյանին օրինական հատկացված  10-022-0099-0006 կադաստրային ծածկագրով 0,21350 հա հողատարածքին կից ավել օգտագործվող 0,40627 հա հողատարածքը հետ վերցնել և ճանաչել համայնքային սեփականություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner