Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 169-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2024 թվականի N 169-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնով և  ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 462 -Նորոշումներն ուժը կորցրած ճանաչելու եվ 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1023-Ն որոշմամբ սահմանված գործակիցները՝ 

1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված Վայոց ձորի մարզի Վայք համայնքի  Վայք քաղաքի Ս.Շահումյան փողոց, 8/3  ավտոտնակ հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը  55.61 քմ ընդհանուր մակերեսով՝ զբաղեցրած ու  սպասարկման համար առանձնացված 0,004318 հա մակերեսով հողատարածքով, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Կարեն Էռնեստի Ռուբենյանին ՝ շինության համար վճարելով 79 100 /55.61 x 1422/ (յոթանասունինը հազար  հարյուր) ՀՀ դրամ, հողատարածքի համար՝ 81 100 /43.18x1877.7/(ութսունմեկ հազար հարյուր) ՀՀ դրամ:
2.Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 37

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner