Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 19-ին ընդունված թիվ 13-Ա «Վայք համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 13-Ա որոշման վերնագրում գրված «Վայք համայնքի գլխավոր հատակագծում» բառերի փոխարեն գրել «Վայք համայնքի Վայք քաղաքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում» բառերը, այնուհետև ինչպես տեքստում: 

1.2 Նույն որոշման բովանդակության 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Տալ համաձայնություն Վայք համայնքի Վայք քաղաքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում Վայք քաղաքի Վ. Սարգսյան փ.1/1 հասցեում գտնվող, «ԱՎԱ ԳՐԱՆԻՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.6 հա մակերեսով, 10-003-0024-0349 կադաստրային ծածկագրով հողատարածքում նախապես հաստատված բազմաբնակարան շենքերի թույլատրելի մինչև 5 հարկի փոխարեն կառուցել մինչև 12 հարկ»:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner