Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 11-ի N 3 արձանագրությունը,
- Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53/39 հասցեում գտնվող 10-003-0024-0358 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,0036 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 8-ի N 1 արձանագրությունը` N 4 լոտով աճուրդի հանված 10-003-0024-0358 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 70 000 (յոթանասուն հազար ) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Մարիամ Ռուբիկի Գրիգորյանին:
-
Մարիամ Ռուբիկի Գրիգորյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|