
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Վայք - 3801, Շահումյան 18 Հեռ/tel +37498992894 Էլ. Փոստ vayktown@mail.ru
|
21 ՀՈՒՆԻՍԻ 2024թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 175-Ա
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ՝ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
1.Վայք համայնքի բնակիչ Ալիկ Օհանի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի 1-ին փողոց, 2 հասցեում գտնվող 0.18550 հա մակերեսով, 10-026-0018-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն՝ միաժամանակ սահմանելով համապատասխան գործառնական նշանակությունը՝ (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝20245PEVKY)
- Վայք համայնք, գյուղ Խնձորուտ, 1-ին փողոց, 2 հողամաս, մակերեսը` 0.09815 հա, /ծածկագիր՝ 10-026-0018-0000/, բնակելի կառուցապատման,
- Վայք համայնք, գյուղ Խնձորուտ, 1-ին փողոց, 2/1 հողամաս, մակերեսը` 0.08735 հա, /ծածկագիր՝ 10-026-0018-0000/, բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
where to get an abortion pill
west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill
link post abortion stress syndrome