Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Վայք - 3801, Շահումյան 18
Հեռ/tel  +37498992894
Էլ. Փոստ vayktown@mail.ru

19 ՀՈՒՆԻՍԻ 2024թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 172-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ, 28.09.2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ՆԱՀԱՊԵՏ ՆՎԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

 Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության  06.12.2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» որոշմամբ, հիմք ընդունելով Վայք համայնքի տարածքում բնակարանային պայմանների ուսումնասիրման  հանձնաժողովի 17-ը հունիսի 2024թ-ի. արձանագրությունը, և Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ,  Ջերմուկ քաղաքի մատույցներում մարտական գործողությունների հետևանքով զոհված  Նահապետ Մարգարյանի կնոջ՝ Լիլիթ Անդրանիկի Ուռուսյանի դիմումը, 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

1.Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ Լիլիթ Անդրանիկի Ուռուսյանին և նրա անչափահաս երեխաներ Մարիա Նահապետի Մարգարյանին (ծնված՝ 21.10.2016թ.) և Դանիել Նահապետի Մարգարյանին (ծնված՝ 08.10.2019թ.) ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

where to get an abortion pill west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill link post abortion stress syndrome