Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Վայք - 3801, Շահումյան 18
Հեռ/tel  +37498992894
Էլ. Փոստ vayktown@mail.ru

19 ՀՈՒՆԻՍԻ 2024թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 174-Ա

ՍՈՆՅԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 

 Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և Վայք համայնքի բնակիչ Սոնյա Վարազդատի Արսենյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 3-ի N Ա-40)՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ`

  1. Վայք համայնքի Սարավան բնակավայրի 5-րդ փողոց, տուն 5 հասցեում գտնվող,  քաղաքացի Սոնյա Վարազդատի Արսենյանի սեփականությունը  հանդիսացող 10-039-0014-0003 կադաստրային ծածկագրով հողամասի վրա  իր իսկ կողմից   կառուցված 175.7 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, որոնց զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,12556 հա, համարել օրինական (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023BACP4B):
  2. Ընդունել ի գիտություն, որ կառույցները պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները քանդման ենթակա չեն, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
  4. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 175.7 քմ մակերեսով կառույցները,  սահմանված չափով և կարգով  առաջարկ կատարել կառույցներն իրականացրած անձ Սոնյա Վարազդատի Արսենյանին  շինությունների համար վճարել 110 900/ 175.7 x 631/ ՀՀ դրամ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

where to get an abortion pill west-bot.com post abortion stress syndrome
where to get an abortion pill link post abortion stress syndrome