Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներին համապատասխան՝
1.Տալ համաձայնություն «Ա, Սաղաթելյան» ԱՁ ընկերության կարիքների համար (ջրագիծ կառուցման և շահագործման) Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում՝ ծածկագիր՝10-028-0174-0012 գտնվող 1,22505 հա մակերեսով հողամասի նկատմամբ սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար. սերվիտուտի պետական գրանցման պահից՝ տարեկան 60 000 (վաթսուն հազար ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: