Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով՝
1. Համաձայնություն տալ Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 01082022-10-0022) հանդիսացող 10-026-0119-0018 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, մակերեսը՝ 0,17527 հա) աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 161 977 (մեկ հարյուր վաթսումեկ հազար ինը հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ, քայլը՝ մեկնարկային գնի 10 տոկոսը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։