Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով՝
1.Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի տան հարակից հողատարածքը՝ 0,375 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12032024-10-0002), 10-033-0006-0024 կադաստրային ծածկագրով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով:
2.Առաջարկել Վայք համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։
3.Նվիրաբերության պայմանագրի կնքման, պայմանագրից բխող պետական գրանցման և այլ վճարներն՝ ամբողջությամբ ենթակա են վճարման նոր սեփականատիրոջ կողմից։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: