Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 787-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ, 13-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գրությունը.
1.Թույլատրել Վայքի համայնքապետարանի աշխատակազմում առկա լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումը:
2.Գույքի դուրսգրման գործընթացի կազմակերպումը և դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը վերապահել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտով ստեղծվելիք հանձնաժողովին:
3.Դուրսգրված գույքի կամ նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի օրենքով սահմանված կարգով հնարավոր վաճառքից ստացված միջոցների բաշխումը (ծախսման ուղղությունները) վերապահել համայնքի ղեկավարին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: