02.06.23
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1–ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոներից մեկի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սիրելի փոքրիկներ, դուք եք մեր վաղվա օրվա կրողներն ու հայենիքի ապագան կերտողները, ուստի մեզանից յուրաքնչյուրի պարտքն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար: Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն: Սիրելի՛ փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ՝ ցանկանալով ...
Մանրամասն |
|
01.06.23
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ ՎԱՅՔ ՔԱՂԱՔՈՒՄ
|
Հունիսի 1–ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Վայք քաղաքում կազմակերպվել էին ժամանցային, սպորտային և մշակութային միջոցառումներ։ Վայքի մարզադպրոցում տարբեր մարզաձևերում իրենց ուժերն էին փորձում համայնքի երեխաները: Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։ Արևիկ մարզադաշտում տեղի ունեցավ Լեռնային Արցախ աղջիկների ֆուտբոլային թիմի պարգևատրումը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից։ Թիմը Հայաստանի Ֆուտբոլի բարձրագույն լիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել արծաթե մեդալ։ Ողջ օրը Վայքում տիրում էր անակնկալներով լի բարձր, տոնական տրամադրություն ։Միջոցառումներին ներկա էին Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը, փոխհամայնքապետ Հ․ Ավագյանը, ավագանու անդամներ, ...
Մանրամասն |
|
28.05.23
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով: Դարեր ի վեր հայ ժողովրդի պայքարը իր սպասված արդյունքը տվեց 1918թ.-ին։ Մեր ժողովուրդն իր անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու ձգտումը, ինչը վառ վկայությունն է հայի անկոտրում ոգու, պայքարող տեսակի, հայրենասեր ու հայրենանվեր լինելու։Առաջին Հանրապետությունն ու այդքան սպասված անկախությունը թեև երկար կյանք չունեցան, բայց հայ ժողվորդը չընկճվեց, շարունակեց իր պայքարը, սերնդե-սերունդ փոխանցեց և անկախ, ինքնիշխան պետություն ունենալու ձգտումն իրականություն դարձրեց 1990-ական թվականների սկզբին: Պայքարող մեր ժողովորդը ապրել ու հաղթահարել է բազում դժվարություններ, ...
Մանրամասն |
|
26.05.23
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ շրջանավարտներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի` դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Վերջին զանգը բոլորիս կյանքում ամենահիշարժան օրերից մեկն է։ Դուք հետևում եք թողնում դպրոցական ուսումնառությունը, իսկ այդ տարիներին ձեռք բերած գիտելիքներով մուտք եք գործում նոր կյանք՝ դեպի նոր նպատակներ և նոր նվաճումներ։Ձեր ուսուցիչները ջանք չեն խնայել կրթելու և դաստիարակելու ձեզ այնպիսին, որ կարողանաք արժանապատիվ ապագա կերտել ձեզ համար՝ որտեղ էլ լինեք։ Ձերն է ապագան։Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ՝ ևս մեկ սերունդ դեպի հասուն կյանք ճանապարհելու համար։ Վստահ եմ դուք ձեր սաներով հպարտանալու բազմաթիվ առիթներ եք ունենալու։Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ։ Եղեք տոկուն, նպատակասլաց, նոր ...
Մանրամասն |
|
10.05.23
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՆԱԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Արդյունավետ հանդիպում կայացավ Վայքի ավագ դպրոցում։ Ավարտական դասարանի սովորողները հետաքրքրված էին պարեկային ծառայությամբ։ Մի քանիսն էլ պատրաստակամություն հայտնեցին դիտարկել պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու հնարավորությունը։
|
|
10.05.23
ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ
|
Համայնքի ղեկավարի ու երիտասարդների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպման մի գեղեցիկ օր էր այսօր: Նախորդ հանդիպմանը՝ Մ. Մաթևոսյանը իր խոստման համաձայն, պայմանավորվել էր հաղթանակի օրվա առիթով հովանավորել երիտասարդների արշավը դեպի վայոցձորյան գեղատեսիլ վայրեր, ծանոթանալու հայրենի բնության դեռևս ամբողջությամբ չբացահայտված անձեռակերտ բնությանը:Այս անգամ մեր արշավականները եղան Գոմք բնակավայրերում։ Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» մեծարժեք երկրում։ Պատմիչի թողած տեղեկություններով Գոմքը 6 չափ հարկ է տվել Տաթևի վանքին, իսկ դա նշանակում է, որ շենը եղել է ոչ շատ մեծ: Ըստ պատմական տեղեկությունների, բնակավայրն ի սկզբանե կոչվել է Գոմք։ Այժմ էլ բնակավայրը ...
Մանրամասն |
|
09.05.23
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մայիսյան այս մեծ տոնի` Հաղթանակի օրվա կապակցությամբ: Հիմա Հայաստանին ամենից առաջ խաղաղություն է հարկավոր և խաղաղ պայմաններում նվաճված հաղթանակներ: Եվ թող այդ հաղթանակները լինեն սպորտում, արվեստում, գիտության ու արտադրության մեջ: Յուրաքանչյուրիս լավ կատարված աշխատանքը, լավ յուրացված գիտելիքները, սիրով ու հարգանքով լի ընտանիքները, ահա սրանք միասին պետք է կազմեն Հայաստանի հզորությունը: Թո´ղ այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: Վայք համայնքի ղեկավար Մ. Մաթևոսյան
|
|
05.05.23
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
|
Մայիսի 17֊ին ժամը 19։00֊ին Մշակույթի տան մեծ դահլիճում տեղի կունենա բարեգործական համերգ վաստակաշատ երգչուհի Գոհար Խաչատրյանի մասնակցությամբ։ Համերգի հասույթը կփոխանցվի սահմանամերձ գյուղեր ջրագծերի վերանորոգման համար։ Տոմսի արժեքը 2000 դրամ։ Եղեք ակտիվ և Ձեր լուման ներդրեք հայրենանվեր գործին։ https://www.youtube.com/watch?v=n9eye3rrzxY&feature=share&fbclid=IwAR0SGdBie4KQs4Ursl8KhpFy-rDe-VrJwiHYhrSxANYTo2E6bg4vsLZXvBo
|
|
1 2 3 4 5 6 7 |