Այսօր: Հինգշաբթի, 30 Մարտի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱԺՈՂՈՎ
2023,Մարտ 27 - Ապրիլ 7
ԱՃՈՒՐԴ
2023,Մարտ 24 - Ապրիլ 26
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 29 - 2023,Հունիս 29
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ
2018,Հուլիս 3 - 2035,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին  մասով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետով՝

 

1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի  աշխատակազմի  համայնքային ծառայության հետևյալ  թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ.

ա)-  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 2.3-2)

   -  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-1)

- աշխատակազմի քաղաքաշինության,հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 2․1-2)

-աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան (պաշտոնի ծածկագիրը՝ 2․3-6)

-աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-8)

բ)-աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 2.3-5)

 -աշխատակազմի առաջատար մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.1-10)

-աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.3-9)

-աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.3-10)

-աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.3-11)

 2. Սույն որոշման առաջին կետի «ա» ենթակետում նշված մրցույթների օր նշանակել 2022 թվականի հոկտեմբերի 7-ը:

3.Սույն որոշման առաջին կետի «բ» ենթակետում նշված մրցույթների օր նշանակել 2022 թվականի հոկտեմբերի 10-ը:

4. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման առաջին կետում նշված մրցույթների անցկացման մասին հայտարարությունների հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Հայտարարությունների տեքստերը` համաձայն   հավելվածի:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (34.4ԿԲ)
file (40.9ԿԲ)
Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner