ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀՎայոց ձորի մարզի Զառիթափի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝համապատասխան որակավորմամբ կամ վերջին 7 տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆ ա որակավորման պահանջների:
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 65000(վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնումեն նաև զինվորական գրքույկ կամ զինվորական ցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերնը նդունվումեն 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 2-ըներառյալ, ամենօր՝ ժամը 10:00-16:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանիմշակվածհարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 11.00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 13.30-ին, գ. Զառիթափ՝փ.7, շ. 14 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալհետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93809004
Տնօրեն՝ Շուշանիկ Ասլանյան
Էլեկտրոնային հասցե՝ zaritapimankapartez@mail.ru