Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թվով 4-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի զինանշանը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:
3. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
4.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  մշակույթի տան շենքը  «ՀՈՒՅՍ- 98» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով, 2 տարի ժամկետով հատկացնելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:

5. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
6.Վայք համայնքի Վայք քաղաքի Երիտասարդական փ. թիվ 11 հասցեում գտնվող 0.17602 հա մակերեսով համայնքային սեփականության հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
8.Համայնքային սեփականություն համարվող Ազատեկ և Բարձրունի բնակավայրերում գտնվող չօգտագործվող խմելու ջրագծի խողովակաշարերը ապամոնտաժելու և օգտագործելու համար թույլտվություն տալու մասին/զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
9.Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքի 168 քմ մակերեսով հատվածը Արցախից տեղահանված Մհեր Պետրոսյանի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
10.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
11.Վայք համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner