Այսօր: Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդհոդվածի 5-րդ մասով.

                       

 

 Հաստատել  Վայք  համայնքի  2024 թվականի  բյուջեն՝

ա) եկամուտների գծով՝  873023,7  հազար ՀՀ դրամ,

բ) ծախսերի գծով՝  935453,6  հազար ՀՀ դրամ,

գ) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝  62429,9 հազար ՀՀ դրամ:

2.  Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայնհատված 3-ի:

5.  Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամդեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայնհատված 4-ի:

6.  Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայնհատված 5-ի:

7.  Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայնհատված 6-ի:

8.  «ՀայաստանիՀանրապետությանբյուջետային  համակարգի  մասին» ՀՀօրենքի 33-րդհոդվածի 3-րդկետիհամաձայն`

ա) թույլատրելհամայնքիղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի  15%-ը:

9. Վայք  համայնքի  բյուջեի  վարչական  մասի  2024 թվականի  տարեսկզբի  ազատ  մնացորդից 2 299 995.9 (երկու  միլիոն երկու հարյուր իննսունինը հազար  ինը  հարյուր իննսունհինգ դրամ, ինը լումա)  գումարն   ուղղել   նախորդ  բյուջետային  տարում  բյուջեի  վարչական  մասիցֆինանսավորման   ենթակա,սակայն  չֆինանսավորված  առկա  պարտավորությունների  մարման՝  էներգետիկ,  կապի,  կոմունալ  ծառայությունների   և  այլ   կրեդիտորական  պարտքերի  վճարման  նպատակով,  իսկ  մնացած՝ 60 000 000 (վաթսուն միլիոն) ՀՀ  դրամ  գումարն  ուղղել  համայնքի բյուջեի  ֆոնդային  մաս:                                                                                                                       Վայք  համայնքի  բյուջեի  ֆոնդային  մասի  2024 թվականի  տարեսկզբի  ազատ մնացորդը՝ 129961.8 (մեկ հարյուր քսանինը հազար ինը  հարյուր  վաթսունմեկ դրամ, ութ լումա)  գումարն  ուղղել  կապիտալ  ծախսերի  ֆինանսավորման  նպատակով  (սուբվենցիոն  ծրագրերի   շրջանակներում   որպես   համայնքի   ներդրում):

10. Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner