Այսօր: Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 40-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ. ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,17602 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 76-րդ հոդվածներին,  Հայաստանի Հանրապետության կառա17602արության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետին համապատասխան՝ 

1. Համաձայնություն տալ Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0,17602 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-003-0024-0342) մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը: 

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել  35 200 (երեսունհինգ հազար երկու հարյուր) դրամ, ժամկետը՝ 25 (քսանհինգ) տարի, նպատակը՝ խառը կառուցապատման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner