Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 62-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2024 թվականի N 62-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 9-րդ կետով,

1. Տալ համաձայնություն՝ 

1.1 Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 10-003-0000-0000 կադաստրային ծածկագրով,  0.05 հա մակերեսով, հատուկ  նշանակության հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի, բնակելի տուն կառուցելու համար:

1.2 Վայք համայնքի Վայք քաղաքի Կամոյի փ. 1-ին նրբանցք, 40 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Սուրեն Երեմյանի սեփականություն հանդիսացող 10-003-0006-0127 կադաստրային ծածկագրով,  0.07749 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխել որպես ջրային (գործառնական նշանակությունը՝ ջրային) նպատակային նշանակության հողերի, ձկնաբուծարան կառուցելու համար:
1.3 Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-013-0107-0050 կադաստրային ծածկագրով,  0.02 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային  նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտավայր) նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (գործառնական նշանակությունը՝ կապի օբյեկտների) նպատակային նշանակության հողերի, բջջային կապի կայան կառուցելու համար:

1.4 Վայք համայնքի Հերհեր բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության  52,84 հա արոտավայր-վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-028-0150-0161) 17,7 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝10-028-0142-0017), 10,0 հա այլ հողատեսք(կադաստրային ծածկագիր՝10-028-0145-0018),  17,0 հա այլ հողատեսք-վարելահող(կադաստրային ծածկագիր՝10-028-0146-0001),  20,0 հա արոտավայր (կադաստրային ծածկագիր՝10-028-0145-0000 ),   18,17268 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝10-028-0142-0001)հողամասերի նպատակային նշանակությունները փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (գործառնական նշանակությունները՝ էներգետիկայի օբյեկտների) նպատակային նշանակության հողերի, արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:

2. Հաստատել՝
2.1 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ մայիսի 22-ի N 2/փ-190 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Սերս բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, 10-040-0006-0013 կադաստրային ծածկագրով,  0,58185 հա մակերեսոով հողամասի (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր), նպատակային նշանակությունները փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի, արևային:
2.2 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ մայիսի 22-ի N 2/փ-199 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 10-34-0106-0034, 10-34-0106-0033 և  10-34-0106-0035 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար 0,1 հա, 0,1 հա և 0,1 հա մակերեսներոով հողամասերի (հողատեսքը՝ արոտավայր), նպատակային նշանակությունները փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:

3.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(494.70 Կբ)
(2.18 Մբ)
(76.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner