Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թվով 3-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 19-ին ընդունված թիվ 13-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 3.Վայք համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 4.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 5.Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի տան շենքի հարակից հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 6.Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 8.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու և Վայք համայնքի ավագանու 19.01.2024 թվականի թիվ 3-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 9.Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 10.Վայք համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
|