Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏԻՐՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԶԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով՝

1.Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի տան հարակից հողատարածքը՝ 0,375 հա մակերեսով  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12032024-10-0002), 10-033-0006-0024 կադաստրային ծածկագրով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով:

2.Առաջարկել Վայք համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։

3.Նվիրաբերության պայմանագրի կնքման, պայմանագրից բխող պետական գրանցման և այլ վճարներն՝ ամբողջությամբ ենթակա են վճարման նոր սեփականատիրոջ կողմից։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner